Նորություններ

Կավճանկարչություն` Մերձավանի միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-09-30

Ս.թ. սեպտեմբերի 28-ին Մերձավանի միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում կայացավ «Ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով կավճանկարչություն:
Ուսուցիչները նախապես աշակերտներին պատրաստել էին թեմային: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության  անկախության օրվան: Նպատակը երեխաների մեջ հայրենասիրություն և գեղեցիկի նկատմամբ գաղափար զարգացնելն էր: Երեխաները կավիճով պատկերեցին հայրենիքի խորհրդանշանները: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: