Նորություններ

Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող

Սպորտ 2018-08-17

Washington International միջազգային մրցաշարն ավարտվել է Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով։ Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ միանգամից մեկ միավորով առաջ անցնելով 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից: Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաև 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ, ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը 6 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացել է նաև կայծակնային մրցաշար, որում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել 2-րդ հորիզոնականը: Նշենք նաև, որ այս տարի մրցաշարին մասնակցում էին 72 շախմատիստ, այդ թվում՝ 22 գրոսմայստեր: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: