Նորություններ

Աբոնեմենտային նոր համակարգ՝ հանրակրթական դպրոցներում

Ուշագրավ 2018-08-14

2018-ի հոկտեմբերից հանրապետության դպրոցներում կներդրվի աբոնեմենտային համակարգ։ Համակարգը կներդրվի հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան, պատկերասրահ կամ համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան: «Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված էխթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեցտարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,- նշել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային համակարգի ընդհանուր սկզբունքները։ Հանդիպմանը քննարկվել են նաև թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ: Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: