Նորություններ

Հայտնաբերվել են հնադարյան հսկայական շնաձկան ատամներ

Ուշագրավ 2018-08-10

Ավստրալական ափերից մեկում հայտնաբերվել են հնադարյան հսկայական շնաձկան ատամներ։ Ըստ հնէաբանների՝ այն երկու անգամ ավելի մեծ է եղել, քան սպիտակ շնաձուկն է։ Գտածոն հայտնաբերել է սիրողական հնէաբան Ֆիլիպ Մալալին Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա գտնվող Յան-Ջուկ տեղանքում: «Ես քայլում էի լողափով և քարացուկներ էի փնտրում, պտտվեցի և գլաքարի մեջ տեսա ատամի մի մասը: Ես գիտեի, որ դա շատ կարևոր գտածո է, որով պետք է կիսվել մարդկանց հետ»,- ասել է Մալալին: Վիկտորիայի թանգարանի ողնաշարավորների հնէաբանության բաժնի ավագ կուրատոր Էրիխ Ֆիցջերալդը հաստատել է, որ 7 սանտիմետրանոց ատամներն իսկապես պատկանում են վերացած Carcharocles angustidens գիշատչին, որը բնակեցրել է Ավստրալիայի ափերը մոտ 25 միլիոն տարի առաջ և սնվել է մանր կետերով ու պինգվիններով: Նշվում է, որ շնաձկան այս տեսակը կարող էր ավելի քան 9 մետր երկարություն ունենալ։ Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: