Նորություններ

Ընթանում է «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլային մրցաշարը

Սպորտ 2013-09-30

Ս.թ. սեպտեմբերի 28-ից «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խաղադաշտում ընթանում է «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են վեց թիմեր: Մրցաշարի առաջին օրը նախնական փուլից հետո հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները, որոնք երեկ պայքարեցին եզրափակչի համար:
Արդեն կայացած այս մարզական միջոցառման նախաձեռնող «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ ներկայացուցիչ, մրցաշարի կազմակերպիչ Արամ Մանուկյանն ասում է. «Այս մրցաշարը նախկինում անցկացնում էինք «Միկա» մարզահամալիրում, որի համար որոշակի վարձավճար էինք մուծում: Այս տարի մեզ միացավ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնը եւ խաղերն այսօր ընթանում են նրա խաղադաշտում: Հասկանալի է՝ առանց որեւէ վճարի: Մրցաշարին ավանդաբար աջակցում է «Coca-Cola»-ն՝ թե ըմպելիքներով, թե ֆինանսապես՝ նաեւ առաջին երեք տեղերն զբաղեցնող թիմերի համար մրցանակներ սահմանելով: Այս անգամ տեխնիկական պատճառներով մրցավարության հարցով ՀՖՖ-ն չկարողացավ աջակցել: Բայց ոչ թե չցանկացավ, այլ մենք հայտն ուշացրինք ու ֆուտբոլի ֆեդերացիան տեխնիկապես խնդիրը լուծել չկարողացավ: Սակայն բացը կրկին լրացրեց «Coca-Cola»-ն եւ նախկին ֆուտբոլային մրցավարները նրա գումարային աջակցությամբ սպասարկում են հանդիպումները: Եվ վերջապես, կրկին մեզ հետ է մրցաշարի մշտական հովանավորը՝ Դանիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը»:
 
Արամ Մանուկյանի խոսքերով, հաջորդ տարվանից մրցաշարը ավելի հետաքրքիր է դառնալու: Մտադրություն կա, որպեսզի յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվի հաշմանդամություն ունեցող մեկ մարդ, որպեսզի «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսը միայն խոսքերով չլինի, որպեսզի չսահմանափակվի միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուսաբանում տարածելով: 
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: