Նորություններ

Սերգեյ Մովսեսյանը՝ Pardubice Open-ի հաղթող

Սպորտ 2018-08-02

Չեխիայում ավարտվել է հեղինակավոր Pardubice Open միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էր 4 մրցաշար: Մրցաշարին մասնակցում էին 46 երկրների 1053 շախմատիստ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում էին 309 շախմատիստ, այդ թվում 46 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը: Մեր շախմատիստը մրցաշարում 6 հաղթանակ է տոնել, 3 պարտիա ավարտել է հաշտությամբ և վաստակած 7.5 միավորով դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Մովսեսյանը Pardubice Open-ի հաղթող է դառնում արդեն 3-րդ անգամ: Մեր շախմատիստը նաև 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: