Նորություններ

Ոսկե և բրոնզե մեդալներ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայից

Ուշագրավ 2018-08-02

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics) Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով: «Քվանտ» վարժարանի աշակերտ (9-րդ դասարան) Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան (9-րդ դասարան) Էմիլ Կոստանյանը՚ բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է եվրոպական 21 երկրի մինչև 15 տարեկան 80 մասնակից: Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: