Նորություններ

Ի՞նչ հանդիպումներ կանցկացնեն մեր ֆուտբոլիստներն առաջիկայում

Սպորտ 2013-09-28

Առաջիկա օրերին մեր ֆուտբոլիստների թիմերին կարևոր հանդիպումներ են սպասվում: Արդեն այսօր Գերմանիայի առաջնությունում իր հերթական հանդիպումը կանցկացնի Հենրիխ Մխիթարյանի «Բորուսսիան», իսկ Արազ Օզբիլիզի ու Յուրա Մովսիսյանի «Սպարտակը» նորից այսօր կխաղա Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» դեմ, որի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ղազախստանի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ, այստեղ Ռոբերտ Արզումանյանի «Ակտոբեն» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Գևորգ Ղազարյանի «Շախտյորն» ու Արթուր Եդիգարյանի «Կայրաթը» պայքար են մղում երրորդ տեղի համար: Առաջիկա տուրում, կիրակի օրը «Կայրաթը» կխաղա «Ակտոբեի» դեմ:
 
Վերջին մի քանի տուրերում անհաջող հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալը» իր հերթական հանդիպումը կանցկացնի երկուշաբթի օրը` «Ռոստովում»:
 
Իսկ երեքշաբթիից հինգշաբթի օրերին կկայանան եվրագավաթների խաղարկությունների խմբային փուլերի երկրորդ տուրերը: «Բորուսսիան» հոկտեմբերի 1-ին սեփական հարկի տակ կընդունի «Մարսելին»: Հոկտեմբերի 3-ին Կառլեն Մկրտչյանի «Անժին» կհյուրընկալի «Տոտտենհեմին», իսկ Կարագանդայի «Շախտյորը»` Հայֆայի «Մաքկաբիին»:
 
Աղբյուրը՝ armfootball.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: