Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2018-07-27

Ժամանակի մարտահրավերներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գործիքներով լի աշխարհում այս անգամ Երևանի թիվ 4, թիվ 12, թիվ 68, թիվ 89, թիվ 116, թիվ 168, Արարատի մարզի Հովտաշատի, Գեղարքունիքի մարզի Զովաբերի, Արարատի մարզի Նոր կյանքի, Վեդու թիվ 1, Վանաշենի, Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 2 դպրոցները ներկայացնող մանկավարժներն են: Անցնելով «Ես քո աշակերտն եմ» և «Իմ ներսում ապրող ուսուցիչը» կայարաններով եզրափակիչ հանդիպման ընթացքում մանկավարժներն անդրադարձան ուսուցիչ-աշակերտ ամուր փոխգործակցության բանաձևին՝ գտնելով ամենաարդյունավետ գործիքները: Եզրափակիչ հանդիպումը լի էր բարձր տրամադրությամբ, ավարտի ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ: Իսկ Գնացք 12-ի մեկնակետ Dasaran-ում սպասում ենք նոր ուղևորների…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: