Նորություններ

Ծանրորդուհի Մարգարիտա Առաքելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2018-07-27

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 75 կգ քաշային կարգում ծանրորդուհի Մարգարիտա Առաքելյանը նվաճել է ոսկե մեդալ։ Երկամարտի 162 կգ արդյունքով մեր 15-ամյա ծանրորդուհին գրավել է առաջին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Թիմային պայքարում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Հայաստանի աղջիկների հավաքականը կստանա Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նշենք նաև, որ այս առաջնության ոսկե մեդալակիր են դարձել նաև մեր 15-ամյա ծանրորդներ Գոռ Սահակյանը, Հարություն Գրիգորյանը և 17-ամյա Կարեն Մարգարյանը։ Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: