Նորություններ

Հնագետները բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը

Ուշագրավ 2018-07-23

Եգիպտացի հնագետները բացել են արտասովոր մեծ սև սարկոֆագը, որը հայտնաբերվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Սարկոֆագի ներսում 3 մումիա է հայտնաբերվել, որոնք, սակայն, սարկոֆագ թափանցած խոնավությունից լուրջ վնասվածքներ են ստացել: Ենթադրություն կար, որ դամբարանում հուղարկավորված են եղել Պտղոմեոսների կամ հռոմեական տիրապետության դարաշրջանի ազնվական ընտանիքի ներկայացուցիչներ: Ըստ գիտնականների, այստեղ կարող էին հայտնաբերվել նաև Ալեքսանդր Մակեդոնացու մասունքները, որի հուղարկավորության վայրն առայժմ չի հայտնաբերվել: Սակայն Եգիպտոսի հնագույն հուշարձանների կառավարման հարցերի վարչության ղեկավարը հերքել է այդ տեղեկատվությունը: Սարկոֆագներից մեկի մեջ հայտնաբերել են վնասված գանգ. ըստ հնագետների՝ այդ մարդը կենդանության օրոք զբաղվել է ռազմական գործով: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: