Նորություններ

Ռուս հարձակվող Անտոն Կոբիալկոն տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Սպորտ 2018-07-23

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիան» ներկայացրել է իր նոր թիմակցին՝ 32-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբիալկոյին, ով ակումբում հանդես կգա 32 համարի ներքո: Նշենք, որ ֆուտբոլիստը մինչ այժմ հանդես է եկել ռուսական «ԿԱՄԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ» և մի շարք այլ անվանի ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» ակումբ տեղափոխվելը եղել է Կալինինգրադի «Բալտիկա»-ի ֆուտբոլիստ: Երկու անգամ դարձել է Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Լիգայի առաջնության չեմպիոն: 2016 թվականին Անտոն Կոբիալկոն արժանացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչմանը: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: