Նորություններ

Նովակ Ջոկովիչը՝ «Ուիմբլդոն»-ի հաղթող

Սպորտ 2018-07-17

Ավարտվել է «Ուիմբլդոն»-ի տղամարդկանց պայքարի եզրափակիչը: Վճռորոշ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթել է Կևին Անդերսոնին` առավելության հասնելով 6:2, 6:2, 7:6 հաշվով: Ջոկովիչն իր կարիերայում նվաճում է «Ուիմբլդոն»-ի 4-րդ մրցանակը, իսկ ընդհանուր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում՝ 13-րդը: Մրցաշարի արդյունքով Նովակ Ջոկովիչը վերադառնում է ATP-ի լավագույն տասնյակ: «Նույնիսկ ես չէի հավատում, որ նման մարզավիճակ կհավաքեմ «Ուիմբլդոն»-ում: «Ռոլան Գարոս»-ից հետո չէի հավատում, որ նման թենիս կխաղամ: Grand Slam-ի մրցաշարերում միշտ ցանկանում եմ տիտղոս նվաճել: Եղել են պահեր, երբ չէի հավատում, որ կվերադառնամ նախկին խաղամակարդակիս: Նման պահերին հաղթանակներն ավելի յուրահատուկ են դառնում: Ուրախ եմ, որ այսպիսի ապրումներ ու փորձություններ եմ անցել, քանի որ հենց նման կերպ պետք է վերադառնալ բարձունքին»,- նշել է սերբ թենիսիստը։ Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: