Նորություններ

Հայտնի են «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

Ուշագրավ 2018-07-16

Ամփոփվել է «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի արդյունքները։ Ա․ Խաչատրյանի համերգադահլիճում կայացած փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին: «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվել է հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին է արժանացել Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը: Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվել է ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին: «Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար լավագույն դերասան է ճանաչվել Շանթ Հովհաննիսյանը: Լավագույն դեբյուտի համար մրցանակի է արժանացել Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը: Լավագույն կինոնկար է համարվել «Եվա» ֆիլմը, իսկ կինոռեժիսոր Անահիտ Աբադն արժանացել է «Անահիտ» մրցանակի: Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» է համարվել Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը: Արծաթե ծիրանը տրվել է Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին: Ոսկե ծիրան պատվավոր մրցանակին է արժանացել Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը: Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվել է Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին: Ոսկե ծիրանի է արժանացել նաև Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: