Նորություններ

Միասնական քննությունների երկրորդ փուլն ավարտված է

Ուշագրավ 2018-07-12

Ավարտվել է միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլը։ Այս փուլի համար հայտագրվել է 745 դիմորդ՝ ովքեր քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաներից։ Երկրորդ փուլից կտրվել է 357 դիմորդ։ «Ամենաշատ՝ 313 դիմորդ քննություն է հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, իսկ ամենաքիչ դիմորդներ եղել են «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը՝ ընդամենը 3»,- նշել է Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը։ Միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել էր 5087 դիմորդ, որից կտրվել էր 1125-ը։ Առաջին փուլից հետո ստացվել է 92 բողոքարկման դիմում, որից բովանդակային բողոքարկվածների քանակը 34 է։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: