Նորություններ

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սպորտ 2018-07-12

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցում են նաև հայ մարզիկները։ Առաջնությանն ընդահուր առմամբ մասնակցում է 49 երկրի 246 ծանրորդ: Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 324 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Ռաֆիկը պոկում վարժությունում գրանցել է 145 կգ, հրում վարժությունում՝ 179 կգ, ինչը երկրորդ արդյունքն է այս վարժությունում: Այս առաջնությանը Հայաստանը ներկայացնում են միայն տղաները։ Նշենք, որ հուլիսի 12-ին մրցահարթակ է մտնելու 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը, իսկ 14-ին՝ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: