Նորություններ

Նոր ծրագիր՝ ուղղված մասսայական ֆուտբոլի զարգացմանը

Սպորտ 2018-07-03

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է իրականացնել «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը կրող նոր ծրագիրը։ Այն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Ըստ նախատեսվածի՝ ծրագրին կմասնակցեն մոտավորապես 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան 2000 երեխա: Ծրագրի նպատակներն են ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասսայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը: Հունիսի 13-ին Գորիսում կայացել է ծրագրի անդրանիկ միջոցառումը, իսկ հունիսի 28-ին ՀՖՖ անձնակազմն անցկացրել է հերթական հանդիպումը Եղեգնաձորում, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 190 երեխա: Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք: Նշենք նաև, որ նախագծի շրջանակում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 13-ին Նոյեմբերյանում: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: