Նորություններ

Նոր հաղթանակներ՝ դպրոցականների Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 2018-06-19

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Հունգարիայի Գյոր քաղաքում կայացած ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հենրիկ Գևորգյանը 44 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ 8:4 հաշվով պարտության մատնելով բելառուս Ալեքսեյ Շիմանովիչին: Դավիթ Ջոթյանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ փոքր եզրափակիչում հաղթանակի հնարավորություն չտալով Թուրքիան ներկայացնող Սերկան Սարիյարիին՝ 9:0: 41 կգ քաշային Համլետ Առաքելյանը եզրափակչում 0:8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Իսակովին: Նշենք նաև, որ դպրոցականների ԵԱ-ում ավելի վաղ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել հայ ազատ ոճային ըմբիշները: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: