Նորություններ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է

Սպորտ 2018-06-14

2017 թվականից ի վեր գործող որակազրկումը Հայաստանի հավաքականի համար հանվել է: Հայ պատանի ծանրորդները կարող են մասնակցել կայանալիք մրցաշարերին հունիսի 19-ից, իսկ երիտասարդները և մեծերը` օգոստոսի 19-ից: Պատանիները Եվրոպայի առաջնությունում կպայքարեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մեծահասակները կմասնակցեն Աշխաբադում նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ 2008-2020 թվականներին շատ արգելված խթանիչ միջոցներ՝ դոպինգ խախտումներ ունեցող երկրներին կտրվի միայն 2 օլիմպիական ուղեգիր (2 տղամարդկանց, 2 կանանց հավաքականներին): Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Բելառուսը: Մինչև օլիմպիական 2020 թվականը վերոնշված երկրները կզրկվեն Օլիմպիական խաղերի ուղեգրից նոր խախտումներ ունենալու դեպքում: Աղբյուրը՝ 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: