Նորություններ

Հայտնի են Altibox Norway Chess-ի հաղթողը և մրցանակակիրները

Սպորտ 2018-06-08

Ավարտվել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Altibox Norway Chess սուպերմրցաշարը։ Վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում։ Միավորը կիսել են նաև Կարլսենն ու Վաշյե-Լագրավը։ Կարուանան հաղթել է Սոյին, իսկ Անանդը՝ առավելության հասել Կարյակինի նկատմամբ։
 
Արոնյանը մրցաշարն ավարտել է 4 միավորով՝ գրավելով 6-րդ տեղը։ 5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Ֆաբիանո Կարուանան։ Նրան կես միավոր զիջել են Կարլսենը, Նակամուրան և Անանդը։
 
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
 
9-րդ տուր
Լևոն Արոնյան (2764, Հայաստան) - Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)՝ 0․5։0․5 
Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) - Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)՝ 1։0
Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)՝ 0։1
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: