Նորություններ

Միասնական քննությունները կմեկնարկեն վաղը

Ուշագրավ 2018-06-07

Վաղը հանրապետությունում կմեկնարկեն միասնական քննությունները։ Հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվն այս տարի 4626 է, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 9737։ Միասնական քննությունները կմեկնարկեն «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով։ Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը հայտնել է, որ «Աշխարհագրություն» առարկայից վաղը քննություն կհանձնի 128, «Կենսաբանություն»-ից 542 և «Համաշխարհային պատմություն»-ից 34 դիմորդ»։ Այս տարի հանրապետությունում գործելու է 15 քննակենտրոն՝ ի տարբերություն նախորդ տարվա 29-ի։ Նշենք նաև, որ Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-8-ը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: