Նորություններ

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-06-06

Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է դպրոցում անց է կացվում «Գիտե՞ս արդյոք» ինտելեկտուալ խաղը: Այս տարի այն նվիրվեց առաջին Հանրապետության 100-ամյակին ու մայիսյան հերոսամարտերին և իրականացավ փառապանձ այդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում: Խաղն անցկացվեց երեք փուլով՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: Խաղին մասնակցեցին 5-9-րդ դասարանների աշակերտները, որոնք էլ ձևավորեցի 8 թիմ՝ «Էվրիկա», «Բերդ», «Հյուսիսափայլ», «Արևներ», «Արծիվ», «Աստղեր», «Բերդ», «Արաքս»: Առաջին խաղի թեման ՀՀ մարզերն էին: Վիճակահանությամբ կատարված բաշխմից հետո մարտին կայացավ առաջին փուլը: Յուրաքանչյուր թիմի համար նախօրոք պատրաստած 10 հարցերի ճիշտ պատասխաններով հաշվիչ հանձնաժողովը որոշեց թե որ թիմերն են անցնելու հաջորդ փուլ: Երկրորդ փուլ անցան առավել միավորներ հավաքած չորս թիմ: Այս փուլում խաղի թեման 2780-ամյա Երևանն էր: Լարված մրցապայքարից հետո երրորդ փու անցան արդեն երկու թիմ: Այստեղ արդեն թեման Սարդարապատի հերոսամարտն էր: Հաղթող թիմը արժանացավ շնորհակալագրի, իսկ իրականում հաղթողը բոլորն էին, բոլոր այն երեխաները, որոնք խաղի ընթացքում գիտելիքներ ձեռք բերեցին: Խաղ-մրցույթն ավելի հարստացավ ու գեղեցկացավ SMART գրատախտակի տեխնիկական միջոցներն ու հնարավորությունները օգտագործելով, վարողներ Ալեքսանդրի ու Մարիամի հանդիսատեսի հետ պատրաստած հարց ու պատասխանով, ընդմիջումներին հնչող հարց ու պատասխանով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: