Նորություններ

Լեգենդար ֆուտբոլիստները՝ Երևանում

Սպորտ 2018-06-06

Հուլիսի 8-ին Երևանում կկայանա համաշխարհային ֆուտբոլային աստղերի խաղը։ Լատինամերիկացի և Եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է հանդիպման կազմակերպիչ, «Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստան կժամանեն և հանդիպմանը կմասնակցեն ճանաչված ֆուտբոլիստներ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը։ «Հուլիսի 6-8-ը Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի նաև ֆուտբոլային ֆան-գոտի, իսկ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Լատինական Ամերիկայի և Եվրոպայի աստղերի հանդիպումը»,- նշել է Սողոմոնյանը։ Նա նշել է նաև, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց հնարավոր է՝ ժամանեն նաև Կառլես Պույոլը, Ռոբերտո Կարլոսն, Կական, Տոտտին։ Ըստ նրա Խորեն Հովհաննիսյանը ևս կկարողանա մասնակցել լեգենդների խաղին։ Հանդիպումը կմեկնաբանի Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը։ Այն կանցկացվի Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ «Հուլիսի 8-ին աշխարհի առաջնության խաղ չի լինելու Ռուսաստանում, այդ օրը հանգստյան օր է լինելու մասնակիցների համար։ Հենց այդ օրն էլ Հայաստանում կանցկացվի այս հանդիպումը»,- մանրամասնել է Նոբել Առուստամյանը։ Աղբյուրը՝ Тert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: