Նորություններ

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Կրթական 2018-06-05

02.06.2018թ․ Ալափարսի միջնակարգ դպրոցում 4-րդ դասարանցիների մոտ <<Մայրենի>> առարկայից քննություն էր՝ թելադրություն։Աշակերտները շատ լավ գրեցին թելադրությունը և բարձր գնահատականներ ստացան։ Այս 4 տարիների ընթացքում աշակերտները շատ լավ յուրացրել են մայրենի լեզուն։ Մեր լեզուն դասվում էաշխարհի հնագույն լեզուների շարքին և ունի դարերի պատմություն։Մայրենի լեզուն սրբություն է յուրաքանչյուրիս համար,ինչպես մայր հայրենիքը։ Լեզուն մշակույթ է ու պատմություն,հոգևոր կյանք է ու հարստություն,ոգի է ու ժողովրդի հավերժության խորհրդանիշ։ Հայոց լեզուն իր ճկունությամբ,առնականությամբ,պատմությամբ ու ոգեղեն կրակով ուրույն մի աշխարհ է,անփոխարինելի մշակութային գանձ։ Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա,որ իր մայրենի լեզուն իր իսկ գոյության հիմքն է։Դրա համար էլ հայ մարդը պետք է զգա մայրենի լեզվիոգին,շունչը և զորությունը։Հայ մարդը պետք է օդի և ջրի անհրաժեշտության պես յուրացնի իր մայրենի լեզուն։ ԵՎ իզուր չէ,որ մեր սիրելի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրել է․<<Թե մորդ անգամ մտքից հանես,քո մայր լեզուն չմոռանաս։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: