Նորություններ

Մեկնարկել է «Սպիտակ նավակ» մրցաշարը

Սպորտ 2018-06-05

Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է «Սպիտակ նավակ» մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են դրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից: Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող թիմը՝ Վաղարշապատի N 12 դպրոցը: Թիմի կազմում հանդես են գալիս Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը, Արտյոմ Հովհաննիսյանը և Աստղիկ Հակոբյանը: Մեր թիմն առաջին տուրում 4-0 հաշվով հաղթանակ է տոնել Կիրովի մարզի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում՝ պարտվել Մոլդովայի թիմին: Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: