Նորություններ

Կրթական ոլորտը՝ Կառավարության օրակարգում

Ուշագրավ 2018-06-04

ԱԺ-ին ներկայացված Կառավարության ծրագրի կրթությանը վերաբերող բաժնում նշվում է կրթության հասանելությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար ապահովելու Կառավարության հանձնառության մասին: Մասնավորապես ընդգծվում է, որ ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որևէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իր իրավունքից։ Ծրագրում նշվում է նաև Հանրապետության բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման և փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելների ներդրման մասին։ Առանձին անդրադարձ է կատարվում 12-ամյա կրթությանը, ըստ որի՝ պետք է մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերաարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա։ Ըստ ներկայացված ծրագրի՝ միջին մասնագիտական կրթությունը պետք է դիտարկվի որպես կադրերի ապահովման հիմնական օղակ: Աղբյուր՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: