Նորություններ

Հրաժեշտի միջոցառում՝ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-06-04

Մայիսի 23-ին Ստեփանավանի N1 հիմնական դպրոցի դահլիճում եռուզեռ էր, այդ օրը իրականանում էր 4-րդ ա դասարանի «Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառումը, որը պատրաստել էր դասվար Զվարթ Մովսիսյանը: Միջոցառումը յուրօրինակ էր իր կառուցվածքով, հետաքրքիր ու դիտարժան: Չորս տարվա ընթացքում իրենց սովորածի, ձեռք բերածի նաև պարապող ուսուցիչներին դասվարին ուղղված շնորհակալանքի, դրվատանքի խոսքերից հետո սկսվեց միջոցառման երկրորդ մասը: Այն Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի բեմականացումն էր, որի ընթացքում փոքրիկ դերասանները ցուցադրեցին գեղեցիկ խաղ: Հետաքրքիր լուծումներով, թեմային համապատասխան երգով ու պարով, ճիշտ հանդերձավորումով մի ներկայացում էր դա, որի ընթացքում երեխաները բացահայտեցին իրենց ձիրքերն ու շնորհքները: Հատկապես դիտարժան էր աղբյուրի տեսարանը, երբ կժերով աղջիկները ջուր էին առնում աղբյուրից: Բեմադրությունը ավելի հարուստ էին դարձրել դեկորները և հեքիաթին համապատասխան կահավորումը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: