Նորություններ

Աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանը պաշտպանել է տիտղոսը

Սպորտ 2018-06-04

Անգլիական Բիրմինգեմ քաղաքում կայացել է քիք-բոքսինգի Glory 54 մրցաշարը։ Կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանը պաշտպանել է տիտղոսը` հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիմ Նաբիևին: Մենամարտը տևել է հինգ ռաունդ, և մրցավարների միաձայն որոշումով հաղթանակը տրվել է մեր մարզիկին (48-47, 49-46, 49-46, 50-45, 50-45): «Այս հաղթանակը նվիրում եմ Հայաստանին: Բոլորին ապացուցեցի, որ իսկական չեմպիոն եմ ու կկռվեմ բոլորի հետ, ով կհավակնի այս տիտղոսին»,- մենամարտից հետո ասել է Գրիգորյանը: Նշենք, որ Գրիգորյանը առաջին անգամ գոտին պաշտպանել է` այն նվաճելով հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ մենամարտում: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: