Նորություններ

Միջոցառում` Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցում

Կրթական 2013-09-26

Մասիս քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ԷՌՕԴԾ (էներգետիկ ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) խմբակի անդամները (13 աշակերտ) Հայաստանի ԷԿՕ ակումբի նախագահ պարոն Սարգսյանի նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 25-ին այցելեցին Մեծամորի ատոմակայան՝ տեղում ծանոթանալու այդ էներգետիկ հսկայի աշխատանքի հետ:
Ատոմակայանի ուսումնական կենտրոնի աշխատակից Ս.Դանիելյանն անցկացրեց շատ հետաքրքիր, ուսանելի և բովանդակալից բաց դաս, որից հետո դպրոցականները կրտսեր գիտաշխատող Գ.Մելիքյանի ուղեկցությամբ ուսումնական մանրակերտի միջոցով հանգամանորեն ծանոթացան ատոմակայանի ռեակտորի, շոգետուրբինների, հովացման համակարգերի և այն ամենի հետ, որը տեխնիկապես ատոմակայանը դարձնում է անվտանգ:
 
Բարձր տրամադրությամբ և գիտելիքներով հարստացած երեխաները վերադարձան դպրոց:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: