Նորություններ

ԻՄ ԼԱ՛Վ ԸՆԿԵՐ.....

Կրթական 2018-06-02

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է... 5- րդ <<Ա>> դասարանի դասղեկ Վ.Քոչարյանի տարեվերջյան միջոցառումը այն եզակի օրերից մեկն էր, երբ հնարավորություն ընձեռվեց գնահատելու և մեծարելու բազմավաստակ ու նվիրյալ Ընկեր֊մանկավարժին։ Մեր դպրոցում ավանդույթ է դարձել ամեն ուսումնական տարվա ավարտին շնորհակալագրեր հանձնել և երախտագիտության խոսքեր ասել ուսուցիչ֊ընկերներին, որոնց շնորհիվ աշակերտներն այս ուսումնական տարում ունեցել են հաղթանակներ և ձեռքբերումներ։ Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ ընկերությունը թանկ է, և անգնահատելի է այն ընկերը, ում հետ կարող ես հաղթահարել ամենադժվար պահն ու ամենածանր իրավիճակը, բազմապատկել ուրախությունը: Եվ, իհա՛րկե , լավ ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: