Նորություններ

Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից

Սպորտ 2018-06-01

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լքում է իր պաշտոնը։ Զինեդին Զիդանն այս մասին հայտարարել է Մադրիդում կազմակերպած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։ 45-ամյա մասնագետն արքայական ակումբ էր տեղափոխել է 2015-2016 մրցաշրջանի ընթացքում և երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը: Նրա ղեկավարության ներքո «Ռեալը» հաղթել է Իսպանիայի, երկրի Սուպեր գավաթի, ՈւԵՖԱ-ի երկու սուպեր գավաթի և աշխարհի ակումբային առաջնություններում։ Ընդհանուր առմամբ, «Ռեալը» Զիդանի ղեկավարության ժամանակահատվածում նվաճել է 9 գավաթ, նույնքան, որքան ութ տարվա ընթացքում ակումբի նախորդ 6 մարզիչների օրոք։ «Որոշել եմ չշարունակել աշխատանքը «Ռեալ»-ի հետ։ Սա անսպասելի պահ էր, բայց թիմին հաղթանակաները շարունակելու համար փոփոխություններ են պետք, նոր մոտեցումներ և աշխատանքային մեթոդներ։ Հենց այս պատճառով էլ ես այսպիսի որոշում եմ ընդունել։ Ես մեծ սիրով եմ վերաբերում այս ակումբին և նրա նախագահին»,- հայտարարել է Զինեդին Զիդանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զիդանը հայտարարել էր, որ պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: