Նորություններ

ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐ

Կրթական 2018-06-01

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում մայիսին անցկացվեց թենիսի մրցաշար՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և առաջին հանրապետության 100-ամյակին: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Եսայանը մրցաշարին ընդգրկել էր 4-12-րդ դասարաննների աշակերտներին: Չնայած տարիքային տարբերությանը, աշակերտները լարված պայքար էին մղում հաղթելու համար: Մրցաշարի արդյունավետությունն ապահովեց նաև այն հանգամանքը, որ դպրոցում տեղադրված թենիսի սեղանը հնարավորություն է տալիս աշակերտներին մարզվել ոչ միայն դասաժամերին, այլև դասամիջոցներին և դասերից հետո: Թեժ պայքարում տղաներից առաջին տեղ զբաղեցրեց 10-րդ դասարանի աշակերտ Նաիրի Միկիչյանը, աղջիկներից՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշիկ Մուսայելյանը: Տնօրենությունը պարգևատրեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած աշակերտներին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: