Նորություններ

Բազմապիսի միջոցառումներ՝ երեխաների համար

Ուշագրավ 2018-05-31

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար:
Ավանդույթի համաձայն՝ միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ հրավառությամբ։
 
Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո՝ հետևյալ ժամանակացույցով.
 
Ազատության հրապարակ
11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:
 
Մանկական զբոսայգի
10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:
 
Երևանի կենդանաբանական այգի
10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:
Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:
 
Հաղթանակ զբոսայգի
10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:
 
Կարապի լիճ
20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:
 
Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:
 
Աղբյուրը՝ Life.panorama.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: