Նորություններ

Հրաժեշտի միջոցառում Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-05-31

Դպրոցի հրաժեշտի ավանդական միջոցառումների շարքում աչքի է ընկնում հրաժեշտ տարրական դպրոցին միջոցառումը: Այսպես՝ մայիսի 18-ին, հենց այդպիսի միջոցառում իրականացրեց դասվար Հասմիկ Սահակյանը իր 4-րդ դասարանի աշակերտների հետ: Երեխաները հանդերձավորված էին գեղեցիկ զգեստներով և բարձր տրամադրությամբ իրենց դասվարի գլխավորությամբ ակնդիրներին հրամցրին գրագետ ու գեղեցիկ մի միջոցառում: Նրանք նախ ներկայացան որպես աշակերտ, խոսեցին դպրոցի, կրթության կարևորության մասին, կարևորեցին հայրենասիրությունը, ընկերասիրությունը, հարգանքը ուսուցիչների նկատմամբ: Խոստացան միջին դպրոցում լինել առավել ջանասեր և գոհացնել թե ծնողներին թե ուսուցիչներին: Նրանց խոսքը մշակված ու հղկված էր, հագեցած իրենց դասավանդած ուսուցիչներին ուղղված շնորհակալանքի, երախտիքի խոսքերով: Միջոցառումը ավելի գեղեցկացրին երգերը, որոնք երեխաները կատարեցին մեծ ոգևորությամբ:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: