Նորություններ

Մաշտոցյան տառահանդես

Կրթական 2018-05-31

2018թ. մայիսի 20-ին Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցու զանգերի ղողանջները պարուրել էին ամբողջ շրջակայքը` հպարտությամբ լցնելով Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի Iգ դասարանի աշակերտների հոգիները /դասվար` Թամարա Հովսեփյան/, քանզի նրանք այսօր դարձան տառաճանաչ: Երեխաները իրենց արտաքին տեսքով, բանաստեղծություններով ու երգերով յուրօրինակ կերպով առանձնանում էին շրջապատից և ձուլվում հայոց գրերին ու հայոց առաջին ուսուցչին: Երեխաները Մաշտոցի գերեզմանին երդվեցին լավ սովորել, հավերժ կենդանի պահել հայոց գիրն ու գրականությունը, երդվեցին պահել ու պահպանել այն բնաշխարհը, որ հոր անունով կոչվել է հայրենիք և այն լեզուն, որ մոր անունով կոչվել է մայրենի և որպես պատգամ պետք է փոխանցեն սերնդեսերունդ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: