Նորություններ

Դաս - միջոցառում <<Հանրահաշիվ>> և <<Ինֆորմատիկա>> միջառարկայական կապի մասին

Կրթական 2018-05-30

Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը կազմակերպեց դաս-միջոցառում <<Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի սերտ կապը>> թեմայով: Ուսուցչուհին նշեց, որ ուսուցման գործընթացում անկախ ուսուցանվող թեմայից, դասի նպատակից և բնույթից, դասարանի աշակերտների առանձնահատկություններից, այսօր դասի համար կարևոր դեր ունի համակարգիչը: Ուսուցման որակի ապահովումը առանց նոր տեխնոլոգիաների անհնար է պատկերացնել: Աշակերտների համար տեղեկատվության աղբյուրն այլևս միայն գրքերն ու ուսուցիչները չեն: Նրանք կարող են օգտվել մի շարք տեղեկատվության աղբյուրներից՝ իրենց խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար: Հետևաբար շատ կարևոր է ընդհանուր ուսումնական միջավայրի ստեղծումը և այդ գործընթացում իր գլխավոր դերը կատարում է <<Իֆորմատիկա>> առարկան, որն արդեն իսկ դասավանդվող առարկաների շարքում կենտրոնական դիրք ունի: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի միջև կապը կարելի է տեսնել ցանկացած թեմա ուսուցանելիս, հատկապես <<Գործողություններ ֆունկցիաների հետ և նրանց գրաֆիկների կառուցում>> թեմայի ուսումնասիրության ժամանակ: Ֆունկցիաների գրաֆիկները հեշտությամբ կառուցելու և հետազոտելու համար կարելի է օգտվել Excel ծրագիրից, որը ուսումնասիրելիս բոլոր դասերն են անցնում անմիջականորեն մաթեմատիկայի հետ կապեր ստեղծելով: Դասի ընթացքում աշակերտները խմբային աշխատանքի միջոցով կատարեցին մի շարք առաջադրանքներ, խմբերից մեկը աշխատում էր համակարգչով, մյուսը՝ պատրաստում էր պաստառ, և վերջում ստացված գրաֆիկները համեմատում էին միմյանց հետ:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: