Նորություններ

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Կրթական 2018-05-30

25․05․2018թ․ Հրաժեշտ դպրոցին Իմ զանգ․․․․Դու տասը տարի առաջ ղողանջեցիր,ու ես ,մայրիկիս ձեռքը բռնած,մանկան անմիջականությամբ ու ամոթխածությամբ շուրջս նայելով,բարձրացա աստիճաններով ու տասներկու տարի շարունակ դպրոց ես հրավիրել։Իսկ այսօր ինձ համար ղողանջում ես վերջին անգամ։Այդ ղողանջները նման չեն առաջին և մյուս ղողանջներին։ Եˆրբ անցաք , ուսումնառության տարիներ։Ասում են՝ կյանքը անընդհատ հանդիպումների ու հրաժեշտների մի կախարդական շրջան է։Առաջ չէի հավատում ,իսկ հիˆմա․․․․ Դպրոցական տարիներս իմ մեջ են՝ ուսուցչիս,ընկերներիս անմոռաց հայացքներով։ Շատ եմ սիրում հայացքներ կարդալ ու դեգերել այդ հայացքների մեջ։ԵՎ ահա եկել է այդ պահը, որ այլևս չեմ հանդիպելու այդ հայացքներին։Իմ նստարան ես չարությամբ եմ լցվում նրա նկատմամբ,ով է նստելու իմ տեղը։ Չէ’,նա չի կարող իմ տեղը զբաղեցնել ուսուցչիս հոգու մեջ,քանզի նա ասում էր,որ յուրաքանչյուր աշակերտ անկրկնելի է, մի փոքրիկ աշխարհ այս մեծ աշխարհում։ Այդպես էլ, սիրելի’ ուսուցիչներ,դուք ևս իմ հոգու մեջ ունեք ձեր անկյունը,որը ոչ-ոք չի կարող գրավել։Ես,միշտ այցի կգամ քեզ, հարազատ դպրոց,որովհետև քո կամարների ներքո հյուսվեց իմ մանկության չքնաղ հեքիաթը։Կգամ,ու մեկիկ-մեկիկ հայացքիս դեմ կփռվեն մանկությանս օրերը՝ խենթ,պայծառ,շենշող․․․ Բարի ճանապարհ Ձե’զ,սիրելի շրջանավարտներ․․․․

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: