Նորություններ

«PIN կոդ» աշխատանքային սեմինար Dasaran-ում

Ուշագրավ 2018-05-29

Ղեկավարման բանաձևերը տարբեր են, նպատակը՝ մեկը… Այսօր «PIN կոդ» աշխատանքային սեմինարի շրջանակում Արարատի մարզի Մասիսի թիվ 1, Նոր Խարբերդի թիվ 1, Նոր Ուղու, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 1 և Դդմաշենի դպրոցների ղեկավար կազմի ներկայացուցիչները բացահայտեցին կառավարման սեփական արդյունավետ ծածկագիը: Մասնակիցներն անդրադարձան երեխաների պաշտպանության համակարգին, նրանց իրավունքների դաշտը կարգավորող օրենսդրությանը և աշակերտների սոցիալ-հոգեբանական զարգացմանը: «PIN կոդ» աշխատանքային սեմինարի ընթացքում մասնագիտական ուղղորդմամբ բացահայտվեց նաև աշակերտ-ուսուցիչ-ընտանիք-դպրոց համակարգի առավել արդյունավետ փոխգործակցության ճանապարհը: Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձան երեխաների տարիքային առանձնահատկություններին և ճգնաժամերին, ուսուցման գործընթացում դրանց արտահայտման ձևերին և աշակերտների «վատ» վարքի հետ հարաբերություններ կառուցելու համար գործնական և կիրառելի մեթոդներին: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: