Նորություններ

Վերջին զանգ

Կրթական 2018-05-29

Վերջին Զանգի կապակցությամբ Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցը՝ իր շրջանավարտների գլխավորությամբ,շնորհավորում է բոլոր շրջանավարտներին: Դպրոցն ավարտելը և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձություն է: Տխուր է, որ հրաժեշտ ես տալիս դպրոցին, որտեղ անցկացրել ես կյանքիդ, պատանեկությանդ 12 տարին,հրաժեշտ ես տալիս սիրելի ուսուցիչներիդ, դպրոցական խենթություններիդ, դասընկերներիդ՝ ինչու չէ... Քանի որ չգիտես՝ երբևէ կյանքում կհանդիպես նրանց, թե՝ ոչ: Բայց, մյուս կողմից, ուրախալի է, որ թևակոխում ես նոր կյանք, որտեղ պետք է սկսես սովորել «ինքնուրույն քայլելու» բարդ արվեստը: Այս տոնը շնորհավորելիս միշտ էլ բարեմաղթանքների «մեխը» լինում է հենց նոր կյանք մտնելը: Կյանք, որը լրջորեն տարբերվում է դպրոցակական կյանքից: Մաղթում ենք ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, բաղձալիին հասնելու կատարյալ և հպարտ ձգտում, անհասասնելին հասանելի դարձնելու անհագ ցանկություն և նպատակասլացություն, կյանքին և երկրին պիտանի մարդ, հպարտ քաղաքացի դառնալու վճռականություն: Շնորհավոր Վերջին Զանգ և Բարի գալուստ նոր կյանք!

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: