Նորություններ

Կրկին Այբ, բեն, գիմ…..

Կրթական 2018-05-27

Այսօր սպասված օր է Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Այսօր բեմում են հայտնվել դպրոցի ամենափոքրիկ սաները՝ առաջին դասարանցիները: Զարմանալիորեն վստահ է նրանց կեցվածքը և չկա վախի, անվստահության զգացումը: Առավել տագնապած է նրանց սիրելի ուսուցչուհին՝ Ա.Գրիգորյանը: Սահում են ակնթարթները և մեղմանում է լարվածությունը, քանզի մեր փոքրիկները պատմում են իրենց լավ բարեկամների՝ հայոց գրերի և սիրել գրքի՝ «Այբբենարանի» մասին: Փոքրիկները պատմում են իրենց մանկական զիլ, հնչեղ ձայնով, երգում են, պարում, ներկայացնում հայ գրերի անցած բարդ ուղին: Ահա, երբ բեմից հնչում է հայոց այբ, բեն, գիմը, կարծես խաղաղվում է մեր հոգիները, չէ որ ևս մեկ սերունդ դարձավ գրաճանաչ և տառաճանաչ: ՈՒրեմն զուր չեն ջանքերը, ուրեմն ապրում է, կապրի ու կհարատևի հայը…. Տոնի վերջաբանը «Քոչարին» էր, որը հայը պարում է, երբ հաղթել է և ուրախ է… Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: