Նորություններ

Բրազիլիայում հայտնաբերվել է դինոզավրի նոր տեսակ

Ուշագրավ 2018-05-26

Բրազիլացի գիտնականները բացահայտել են նախկինում գիտությանն անհայտ դինոզավրի տեսակ: Այդ տեսակը բնակվել է հարավամերիկյան այդ երկրի տարածքում շուրջ 230 միլիոն տարի առաջ։ Նախապատմական կենդանուն կոչել են Bagualosaurus agudoensis՝ «վայրի մողես Ագուդոյից»՝ Բրազիլիայի հարավային շրջանից, որտեղ 2007 թվականին հայտնաբերվել էր այդ կենդանու մնացորդները։ Ըստ գիտնականների՝ կենդանու երկարությունը հասել է 2,5 մետրի, և նա սնվել է բույսերի տերևներով։ «Կենդանին նման է մյուս դինոզավրերին, սակայն նրա գանգի կառուցվածքը որոշ առանձնահատկություններ ունի։ Դա, մասնավորապես, վերաբերում է նրա ատամներին, որոնք վկայում են, որ դինոզավրը տերևակեր է եղել»,-պատմել է Սանտա Մարիայի դաշնային համալսարանի հնէաբան Ֆլավիու Պրետուն։ Հայտնաբերված դինոզավրի մնացորդները պատկանում են մեզոզոյան դարաշրջանի Տրիասի ժամանակաշրջանին՝ մեր թվարկությունից 250-199 միլիոն տարի առաջ։ Աղբյուրը՝ News.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: