Նորություններ

ABC PARTY

Կրթական 2018-05-26

Գյումրու N45 միջնակարգ դպրոցի 2017-2018 ուսումնական տարին էլ եզրափակեցինք 3-րդ դասարանի աշակերտների անգլերենի ինքնատիպ ցերեկույթով: Յուրովի զարդարված դահլիճը, բծախնդրորեն ընտրված երգերն ու պարերը լրացնում էին երեխաների խոսքը: <<Պապն ու շաղգամը>> անգլերենով ներկայացնելը համարձակ քայլ էր, նաև սպասված ընտրություն հմուտ ուսուցչուհի Աննա Պապոյանի կողմից, իսկ մեր ուշիմ բալիկները կարողացան դրսևորել իրենց դերասանական ձիրքը: Եթե մենք երջանիկ ենք... երգերից մեկի բառերը ուղենիշ են: Եթե մարդը երջանիկ է, նա հզոր է, ամենակարող, երջանիկ է դարձնում մյուսներին: Մեր սաներն այսօր հերթական անգամ պարգևեցին մեզ երջանիկ պահեր՝ համոզված, որ ձեռքբերումները շարունակական են ... Երիցս շնորհավոր մեր հպարտություն, մեր աշակերտներ և ուսուցիչներ...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: