Նորություններ

ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ

Կրթական 2018-05-26

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում երկրորդ կիսամյակում փուլերով անցկացվեց ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ հեռուստախաղի ձևաչափով մրցույթ հայոց լեզու և գրականություն առարկայից: Եզրափակիչ խաղը կայացավ մայիսի 19-ին:Մասնակցում էին տասներկու աշակերտներ, որոնցից վեցը անցան երկրորդ փուլ, իսկ երրորդ փուլ անցան 7-րդ դասարանի աշակերտուհի Անգելինա Մնացականյանը, 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Մնացականյանը և 10-րդ դասարանի աշակերտուհի Սիրանուշ Ալավերդյանը: Երրորդ փուլն ընթացավ թեժ պայքարում, ի վերջո 29,5 միավորով հաղթեց Համլետ Մնացականյանը: Նշենք, որ նա 2017թ. մասնակցել է ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ հեռաուստախաղին: Մրցույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: