Նորություններ

Հրաժեշտ դպրոցին

Կրթական 2018-05-25

Հուզիչ են հրաժեշտի արարողությունները, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է դպրոցին հրաժեշտ տալու արարողությանը: Թախծախառն են այդ միջոցառումները, բայց և հպարտացնող, նոր լիցքեր հաղորդող: Երբ բեմին տեսնում ես հասունացած, կայացած, գիտելիքների որոշակի պաշար ամբարած քո աշակերտներին, լսում ես նրանց շնորհակալանքի և երախտագիտության խոսքերը, իրավամբ հպարտություն ես ապրում, չէ որ որոշակի ներդրում ունես այդ աշակերտի կայացման գործում: Այսպես 139-րդ շրջանավարտներին այսօր ճանապարհեց Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցը: Դասղեկ անգլերենի ուսուցչուհի Հեղինե Բաղդասարյանը իր աշակերտների հետ գեղեցիկ հանդես էր կազմակերպել ուր իշխում էր մշակված խոսքը, բարձր ճաշակը, հարգանքի ու շնորհակալանքի դրսևորումը ուսուցիչների նկատմամբ: Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր աշակերտ կարողացավ բացահայտել իր ձիրքը, շնորհքը: Հնչեցին գեղեցիկ երգեր, կատարվեցին խրոխտ ու նազանի պարեր: Միջոցառումն ավելի հարստացրին ջութակի ու կիթառի կատարումները: Դպրոցի պատմությունը հարստացավ ևս մի գեղեցիկ հրաժեշտի արարողությամբ:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: