Նորություններ

"Վերջին դաս"

Կրթական 2018-05-25

Դպրոցական Վերջին դասի առթիվ, այսօր Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում կազմակերպվեց «Վերջին դաս» միջոցառումը : «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ ուսումնառության կարևորագույն փուլի ամփոփման՝ դպրոցական Վերջին դասի առթիվ։ Ձեր մուտքը մեծ կյանք թո՛ղ բարի լինի։ Լիահույս ենք, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները ամուր հիմք կդառնան հետագայում ձեր կյանքի երազելի ուղին հարթելու և մեծ հաջողություններ արձանագրելու ճանապարհին։ Միջոցառման շրջանակում աշակերտները ներկայացրեցին իրենց դպրոցական տարիների ուսումնառության շրջանը և երազանքները ՝ ներկաների հետ կիսվելով թանկ, զվարճալի և հաճելի հիշողություններով։

ք. Երևանի թիվ 33 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: