Նորություններ

Անմնացորդ նվիրումով մանկավարժը

Կրթական 2018-05-24

Անգնահատելի է ուսուցչի նվիրումն ու սերը, որոնք, մասնագիտական բարձր որակների հետ մեկտեղ, ամբողջացնում են նրա կերպարը, հաղորդում նրան անմոռանալի փայլ, որն անջնջելի հետք է թողնում մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Այս իմաստով առանձնանում է առաջին ուսուցիչը, ով նվիրյալ մանկավարժ լինելուց բացի, դրսևորում է նաև մայրական քնքշանք, հոգատարություն, սեր: Եվ, թերևս, երջանիկ է այն երեխան, ով փոքր-ինչ առանձնանալով մայրական խնամքից, առաջին անգամ դպրոցում զգում է նույնքան փաղաքշանք, սեր ու ջերմություն, որոնք միաժամանակ ուղեկցվում են գիտելիքների յուրացմամբ, ունակությունների և կարողությունների ձեռքբերմամբ: Այս տարի Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Արեգա Դանիելյանի վաստակած կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, 3-րդ ա դասարանի աշակերտները, պետք է բաժանվեն իրենց սիրելի ուսուցչուհուց, ում անձնվեր կերպարը երեք տարիների ընթացքում այնքան մեծ ազդեցություն է թողել իրենց ես-ի ձևավորման վրա, որ նրանք խոր թախիծ են ապրում սիրելի ուսուցչուհուց հեռանալու մտքից: Լոկ շնորհակալություն հայտնելը չի բովանդակում երախտագիտության այն զգացումը, որն ունեն աշակերտներն ու ծնողները Արեգա Դանիելյանի հանդեպ: Մայիսի 24-ին փոթորկված էր երրորդ դասարանի դասվար Արեգա Դանիելյանի ներաշխարհը. յուրօրինակ քննության առաջ էր կանգնած: Նրա սաները անականկալ մատուցեցին իրենց սիրելի ուսուցչուհուն՝ միմյանց լրացնելով արտասանելով սրտի խոսքեր, նվիրված իրենց ուսուցչուհուն նշեցին նրա բարության, ընկերության, հավատարմության մասին, կրկնօրինակելով նրա ժպիտը, կեցվածքն ու շարժումները, նույնիսկ հուզվեցին ու արտասվեցին նրա հետ: Այնուհետև երգեցին ‹‹Ուսուցչուհուս մոտ›› երգը: Փառավորվեցին մեր հոգիները, համոզվեցինք, որ շատ հմուտ սերմնացանը իրեն վստահված սերմերը ճիշտ է մշակել, ու մեր առաջ ծփում է հուռթի մի արտ, որին և ոչ մի փոթորիկ չի կարող ճկել... Երբ սիրում ես ուսուցչուհուդ, պատրաստ ես բոլոր ջանքերդ ներդնել սովորելու համար: Այդպիսին պետք է լինի մանկավարժը, ում անշահախնդիր, բարի ու պահանջկոտ էությունը ազգային արժեքներով ու հայրենասիրությամբ կարող է բազմաթիվ սերունդներ կրթել ու դաստիարակել: Երեք տարվա դպրոցական կյանքը եղել է շատ բովանդակալից: Նա կարևորում էր ոչ միայն դասերը, այլ նաև արտադասարանային միջոցառումները: Մեր ուսուցիչը կերտել և արարել է տարիներ շարունակ` չխնայելով սեփական ուժերն ու առողջությունը` շարունակելով մոտ 30 տարի առաջ հիմնված այս ուսումնական դարբնոցի ավանդույթները: Արեգա Դանիելյանը առանձնանում է իր անկոտրում կամքով, ծով համբերությամբ, անմնացորդ նվիրումով: Նա ոչ միայն լավ մանկավարժ է, այլ նաև` լավ հոգեբան: Յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերում է անհատական մոտեցում: Շատ սիրված է աշակերտների կողմից: Շնորհակալություն, Ուսուցիչ, քո անմնացորդ նվիրումի համար...

Ստեփանակերտ, ք. Ստեփանակերտի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: