Նորություններ

Փոփոխություններ՝ ուսուցիչների ատեստավորման գործընթացում

Ուշագրավ 2018-05-24

Ուսուցիչների ատեստավորման գործընթացում կլինեն որոշակի փոփոխություններ և վերանայումներ․ տարիների ընթացքում ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ունեցող ուսուցիչները կունենան առավելություն՝ բարձր աշխատավարձի տեսքով: Այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ընթացքում: «Ուսուցիչների ատեստավորումը ավանդաբար կրել է ձևական բնույթ: Ոչ ոք դրանից չի կտրվել: Տեղի է ունենալու փոփոխություն, արդեն կա նախագիծ: Խնդիրներ ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան նորից անցնել այդ ատեստավորումը: Սակայն եթե ձախողումները շարունակական բնույթ կրեն, այդ մասնագետները չեն շարունակի դասավանդել դպրոցներում»,-նշել է նախարարը: Վերանայումների և նոր համակարգի շնորհիվ ատեստավորմանը տարիներ շարունակ բարձր արդյունքներ արձանագրած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան մոտ 50 տոկոսով: Նախարարը նշել է նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս հավանություն է տալիս դրան: Նախարարին կից կստեղծվի նաև կրթության ոլորտի փորձագետների խորհուրդ: Այդ խորհուրդը կհավաքվի տարվա մեջ մի քանի անգամ: Դրա կազմում կլինեն մասնավոր դպրոցների տնօրեններ: Նախարարի կարծիքով՝ մասնավոր դպրոցներում դրական մեծ փորձ կա, որը պետք է բերել հանրակրթության ոլորտ: Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: