Նորություններ

Դերասան Սերժ Ավետիքյանը ճանաչվել է լավագույնը Բաթումի կինոփառատոնում

Ուշագրավ 2013-09-24

Ս.թ. սեպտեմբերի 15-22-ն անցկացված Բաթումի 8-րդ միջազգային կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսիահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:
Դերասանը «Փարաջանով» ֆիլմում մարմնավորել է 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովին:
 
Նշենք որ, ֆիլմի համառեժիսորն է Օլենա Ֆետիսովան: Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
 
Ուկրաինան «Օսկար-2013» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահամյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է հենց այս ֆիլմը:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: