Նորություններ

Ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Սպորտ 2018-05-23

Սկոպյեում կայացած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հրաշալի են հանդես եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Հայ ըմբիշը անցկացրել է 5 գոտեմարտ․ հաղթելով ուկրաինացի, սլովակ և թուրք ըմբիշներին՝ կիսաեզրափակիչում 4-1 հաշվով պարտության է մատնել է ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին: Եզրափակչում Հովհաննիսյանը 5:3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ: Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: 80 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին: 45 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, ով Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։ Նա 4 հաղթական գոտեմարտից հետո եզրափակիչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ: Նշենք նաև, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունից Հայաստան էր վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: