Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍ

Կրթական 2018-05-22

Այսօր Սարդարապատի օրն է, և Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը ևս նշեց այս հիշարժան օրը: 100 տարի առաջ հայերի առջև դրված էր լինել-չլինելու խնդիր և այս օրն էր, որ հայը համախմբվեց, ոտքի կանգնեց ու բռունցքվեց՝ ընդդեմ թուրք ջարդարարների և մայիսի 22-30-ն ընկած ժամանակահատվածում մաքրեց մեր երկիրն ու վերականգնեց իր պետականությունը: Պետականության վերականգնմանը նախորդեցին երեք հերոսամարտեր՝ Սարդարապատ, Բաշ Ապարան և Ղարաքիլիսա, որտեղ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է լինել աշխարհի ամենալավ ռազմիկը և տեր կանգնի իր հողին ու ջրին: Հենց մայիսյան հաղթանակների առիթով էլ Արճիսի միջն. դպրոցի աշակերտները ստեղծեցին անկյուն՝ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍ խորագրով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: